Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ  մերկասառույց է։

 Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]