Բաժիններ՝

Իտալիայում յոթ մարդ է զոհվել տարերքի հարվածներից. Messaggero

Իտալիայում ընդհանուր առմամբ յոթ մարդ է զոհվել ամբողջ Ապենիններում հաստատված վատ եղանակի պտճառով: Այս մասին հայտնել է Messaggero թերթը:

Մարդկանց զոհվելու հիմնական պատճառ է դարձել սաստիկ քամուց ծառերի տապալումը: Տարերքի զոհերի մեծ մասը պատահարի պահին եղել են անձնական ավտոմոբիլներում:

Առավել բարդ օդերեւութաբանական իրավիճակ է ստեղծվել Վենետո հյուսիսային մարզում, որտեղ նահանգապետ Լուկա Ձայան ճգնաժամի դրություն է հայտարարել: Մասնավորապես, մի շարք գոտիներում, որտեղ քամու պոռթկումները հասել են ժամում 130 կիլոմետրի, ավելի քան 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման:

Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ 156 սանտիմետր՝ կրիտիկական համարվող 130 սանտիմետրի դեպքում: Ընդամենը վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել Ապենինների հյուսիսի եւ կենտրոնի վեց մարզերում: Մի շարք խոշոր քաղաքներում, ներառյալ Հռոմը, հոկտեմբերի 30-ին, ինչպես եւ 29-ին, անվտանգության նկատառումներով փակ կլինեն դպրոցները եւ մանկապարտեզները: Իտալիայի մայրաքաղաքում հարյուրավոր ծառեր են տապալվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս