Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին. Մոսկվան «կհանձնի՞» Քոչարյանին

Ռուսական RBC-ն այսօր հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը։

https://www.youtube.com/watch?v=urq8Mnl2vPE&feature=youtu.be

Այս հարցազրույցում ուշագրավ բացահայտումներ ու բովանդակային առումով նոր ասելիք չկա, սակայն հետաքրքիր է, որ ազդեցիկ լրատվամիջոցը դուրս է եկել, այսպես ասած, ռուսական թրենդից ու Հայաստանի վարչապետի հետ քննարկել է հարցեր, որոնք այնքան էլ պոպուլյար չեն ռուսաստանյան իշխանամերձ շրջանակներում:

Ռուսաստանը թերևս միակ երկրին է, որը Ռոբերտ Քոչարյանի գործը համարում է քաղաքական ճնշումների հետևանք և քաղաքական ու տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում երկրորդ նախագահին: Նույնիսկ ինչ-որ իմաստով կարելի է պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները խցանված են Ռոբերտ Քոչարյանի, նախկին համակարգի գործոնով: Համենայնդեպս, դրա վկայությունն են Ռուսաստանի ԱԳՆ՝ անցած աշնանը հրապարակած երկու ագրեսիվ հայտարարությունները, անգամ պետական ԶԼՄ-ների միակողմանի անդրադարձը Մարտ 1-ի գործին ու հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի տարբեր ներկայացուցիչների ապահով պատսպարան: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան անուղղակիորեն խրախուսում է Հայաստանի հասարակության կողմից մերժված վտարանդի հանցագործների կառավարության ձևավորմանը:

Ահա այս համատեքստում ուշագրավ է, որ RBC-ն Փաշինյանի հարցազրույցը թողարկում է Մարտի 1-ի գործով դատավարության մեկնարկի օրը: Հարցազրույցում վարչապետը պատմում է, որ Ռուսաստանում են այսօր գտնվում մարդիկ, ովքեր հետախուզման մեջ են հայաստանյան իրավապահ մարմինների կողմից Մարտի 1-ի գործով․ խոսքը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին հարցին պատասխանելիս Հայաստանի վարչապետը մասնավորապես ասել է․ «Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Միհրան Պողոսյանին: Սա սենսացիոն ձերբակալություն էր, քանի որ հայկական սոցիալական ցանցերում տարածված է կարծիք, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցելու Նոր Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Ես հուսով եմ, որ դա սխալ կարծիք է»: «Մինչ այդ մենք ունենք երկու դեպք, երբ հայաստանցի նախկին պաշտոնյաները հետախուզման մեջ են և գտնվում են Ռուսաստանում: Դուք գիտեք, որ նրանք Ռուսաստանում են: Բոլորը գիտեն: Եվ Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցում մեզ հետ այդ հարցով։ Սա կապված է Մարտի 1-ի գործի հետ»,- հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը գրեթե բաց տեքստով ասում է, որ Մոսկվան խոչընդոտում է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը և տողատակում ակնկալում է, որ Մոսկվան «սենսացիոն» քայլ կկատարի նաև Մարտի 1-ի գործով:

Մոսկվան մտադի՞ր է արդյոք «հանձնել» Ռոբերտ Քոչարյանին: Ռուսական հեռուստաեթերը «բացվե՞լ» է հայկական հեղափոխության պատմության ու հեղափոխական օրակարգի համար, թե՞ հյուսիսից ընդամենը «թեժացվում» է Հայաստանի ներքաղաքական հակադրությունը՝ նրա քաղաքական համակարգի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցերին, մանավանդ որ Քոչարյանի ու մյուսների դատավարության մեկնարկը նշանավորվեց «քաղաքացիական բախումներով», որոնք ավելի շատ նման են սադրանքի՝ մեկնարկած իրավական գործընթացն ապալեգիտիմացնելու դավադիր մտադրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում