Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բարսելոնայի օպերային թատրոնի համերգը… բույսերի համար

Բարսելոնայի օպերային թատրոնի համերգը… բույսերի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի Լիսեու մեծ թատրոնը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո հունիսի 22-ին դռները բացել է յուրահատուկ համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից մեկը նվագել են ոչ թե երաժշտասեր հասարակության, այլ 2292 բույսի համար, որոնք դահլիճում դրված են եղել հանդիսատեսների տեղերում:  Համերգը կրել է Concierto para el bioceno խորագիրը:

Մարդիկ նույնպես հնարավորություն են ունեցել դիտելու համերգը, բայց ոչ թե դահլիճում, այլ օնլայն հարթակում: Այն հեռարձակվել է թատրոնի YouTube-ի  պաշտոնական ալիքով:

«Մինչ մարդկության մեծ մասը մեկուսացել է և հրաժարվել է տեղաշարժվելուց, բնությունը զբաղեցրել է այն տեղը, որը մենք ազատել ենք»,-նշել է նախագծի հեղինակ Էուջենիո Ամպուդիան:

Կորոնավիրուսի արագ տարածման պատճառով ամբողջ աշխարհում մի քանի ամիս շարունակ մշակութային կառույցներն անցել են օնլայն հարթակում աշխատանքի: Թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու այլ հաստատություններ փորձում են կապը պահպանել հանդիսատեսի, այցելուների հետ առցանց հետաքրքիր  նախաձեռնություններով:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]