Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (վիդեո) 16 օգոստոսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ:Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել: Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ փայտանյութ, մոտ 10 խ/մ փայտի սղոցման թափոն, փայտածուխ պատրաստելու սարքեր` լցված վառելափայտով և մոտ 5 տասնյակ փայտե դետալներով լի պարկեր: Ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Ժամեր անց, ոստիկանները Դիլիջանի Գետափնյա փողոցում գործող փայտամշակման արտադրամասում 70 քառակուսի մետր հաճարենու մանրատախտակ են հայտնաբերել, որի վերաբերյալ արտադրամասի տերը փաստաթուղթ չի ունեցել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նույն օրը զննության են ենթարկվել Տավուշի մարզի Գանձաքար, Գետահովիտ, Սարիգյուղ, Ենոքավան, Այգեհովիտ, Աչաջուր, Կոթի, Կողբ, Կիրանց գյուղերում գործող փայտամշակաման արտադրամասերում, որտեղ ընդհանուր մոտ 140 խ/մ փայատնյութ և 117 պարկ փայտածուխ է հայտնաբերվել: Իսկ ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ դարձյալ փաստաթուղթ չեն ներկայացրել: Զննությամբ մոտ 12 խ/մ կաղնու և հաճարենու տախտակներ են հայտնաբերվել Նոյեմբերյանում գործող փայտամշակման արտադրամասերից մեկում, որոնց վերաբերյալ արտադրամասի տերը, նախորդների պես, փաստաթուղթ չի ներկայացրել: Ստուգայցերի ընթացքում 49 փայտամշակման արտադրամասերից 32-ում զգալի քանակի կասկածելի վառելափայտի և շինարարական փայտի հայտնաբերման փաստով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |