▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքրեցին և պարզաբանում ներկայացրեցին

Asekose.am-ն օրվա կադր՝ Աղբածառը սպասում է «Մաքուր Հայաստանին», վերնագրով նյութ էր հրապարակել, որին անմիջապես արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում գտնվող համապատասխան ծառայության աշխատակիցները մաքրել են տարածքն ու նաև պարզաբանում ներկայացրել, որ Օղակաձև զբոսայգու այդ հատվածում աղբի տոպրակները ծառից կախող անօթևան Մելանյա Ֆահրադյանին մայրաքաղաքի սոցիալական ծառայության աշխատակիցները բազմիցս են ուղեկցել անօթևանների կացարան ու նրա հարցով դիմել սոցապնախարարությանը։

Հավելենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս տարիներ առաջ տվյալ թեմայի շուրջ հայտարարությամբ էր հանդես եկել նշելով, որ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված  անօթևանը ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, և տվյալ  խնդիրը Երևանի քաղաքապետարանի տիրույթում չէ:

 Հուսանք, որ խնդրի վերջնական կարգավորման նպատակով քաղաքացին պատկան մարմնի կողմից կվերցվի պետության ամբողջական խնամքի ներքո՝ տեղավորվելով համապատասխան մասնագիտացված հաստատությունում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին