Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բորուսիան» հաղթել են ՉԼ խմբային երկրորդ տուրի խաղերում

«Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բորուսիան» հաղթել են ՉԼ խմբային 
երկրորդ տուրի խաղերում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի երկրորդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Սևիլիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ֆրանսիական «Ռենին»: «Կրասնոդարը» տանը 0:4 հաշվով զիջեց անգլիական «Չելսիին»:

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով պարտության մատնեց «Զենիթին», իսկ «Բրյուգե»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

G խմբում «Բարսելոնան»  Թուրինում կայացած արտագնա խաղում 2:0 հաշվով գերազանցեց «Յուվենտուսին»: «Ֆերենցվարոշ»-«Դինամո» (Կիև) խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Եվ H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր` 5:0 hաշվով հաղթեց «Լայպցիգին»: ՊՍԺ-ն էլ 2:0 հաշվով առավելության հասավ «Իստանբուլ  Բաշակշեհիրի» նկատմամբ: 

E խումբ

«Սևիլիա»-«Ռեն»՝ 1:0, «Կրասնոդար»- «Չելսի»՝ 0:4 

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ»- «Զենիթ»՝ 2:0, «Բրյուգե»- «Լացիո»՝ 1:1

G խումբ

«Յուվենտուս»- «Բարսելոնա»՝ 0:2, «Ֆերենցվարոշ»- «Դինամո» (Կիև)՝ 2:2

H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ»- «ՌԲ Լայպցիգ»՝ 5:0, «Իստանբուլ Բաշակշեհիր»- ՊՍԺ՝ 0:2


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]