Գիտնականների խումբը Էվերեստում հայտնաբերել է հավի և շան ԴՆԹ
Վայրի բնության պահպանության միության և Ապալաչյան պետական համալսարանի գիտնականներից կազմված թիմն ուսումնասիրել է Էվերեստի կենսաբազմազանությունը: Դրա համար գիտնականներն օգտագործել են շրջակա միջավայրի ԴՆԹ (eDNA) մեթոդը։ «Միր» -ի փոխանցմամբ՝ հայտնում է iScience-ը։
Մեթոդը ներառում է բնական միջավայրում գենետիկական նյութի հետքի քանակի որոնում: Հետազոտության մասնակԴրանք ընդգրկում են ծառերի գծից վերև գտնվող տարածքները, որտեղ աճում են ծաղիկներ և թփեր, և իհարկե, կենսոլորտի ամենավերին շերտերում գտնվող էոլյան գոտին:
20 լիտր ջրի մեջ հայտնաբերվել են 187 տաքսոնոմիկ կարգերի պատկանող օրգանիզմների հետքեր։ Շատ դեպքերում հնարավոր է եղել որոշել կենդանի էակի սեռը և տեսակը։
Այսպիսով, թիմը հայտնաբերել են միգրոօրգանիզմներ՝ շատ մանր որդեր և դանդաղընթացներ, որոնք կարող են գոյատևել շրջակա միջավայրի ամենածայրահեղ պայմաններում: Հայտնաբերվել է նաև տիբեթյան աքաղաղ։
Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են Էվերեստում չգտնվող տեսակների ԴՆԹ, օրինակ՝ հավի և ընտանի շան։ Նրանց կարծիքով՝ դրանց առկայությունը վկայում է լանդշաֆտի վրա մարդու գործունեության զգալի ազդեցության մասին։
Մեկ այլ անսովոր գտածո սոճու ԴՆԹ-ն էր, որն աճում էր շատ ցածր: Ակնհայտորեն, ծառերի ծաղկափոշին քամին տարել է մեծ բարձրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ