Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են11 սեպտեմբերի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով։ Տվյալ տոմսերը կարող են գնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք։ Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ «Վերիտաս» մարզադաշտի տոմսարկղերից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում «Կարևորն այն է, որ ԵՄ երգերի գառան մորթու տակ թաքնված չլինեն, ինչպես միշտ, արյունարբու գայլը կամ վագրը»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված |