«Երեխաները ուզում են խաղալ»` հենց այսպես է կոչվում Moscow Classic Ensemble բարեգործական երեկոն, որը տեղի կունենա 2021թ․ օգոստոսի 13-ին Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Երեկոյի անվանումը պատահական չէ ընտրված: Չէ որ այն նվիրված է երեխաներին, ում ընտանիքները ստիպված էին լքել իրենց տները Արցախում ծավալված ռազմական գործողությունների պատճառով:
Այդ օրը մեծահասակ երաժիշտների հետ բեմում հավասարապես հանդես կգան անսամբլի երիտասարդ անդամները` մանկական թեթևությամբ և անմիջականությամբ կատարելով «մեծահասակների» դասական էստրադայի կոմպոզիցիաներ:
View this post on Instagram
«Պատերազմը խլում է մարդկանցից տունը, հարազատ մարդկանց, վստահությունը վաղվա օրվա հանդեպ, երջանկությունն ու երազանքները: Երեխաները ստիպված են ընկղմվել մեծերի ցավի և ողբերգության մեջ. հոգու անդորրը խախտվում է, նրանց ներքին կրակը մարվում: Անհրաժեշտ է վառ պահել այն: Ստեղծարարությունն ու երաժշտությունը դրանում գերագույն ուժն ունեն: Երաժշտությունը բուժում է, վերածնում, փրկում: Իսկ դառնալով արհեստ, այն վստահություն է տալիս ապագայի հանդեպ: Ահա թե ինչու, Moscow Classic Ensemble անհրաժեշտ է համարում աջակցել երեխաներին` երաժշտությամբ զբաղվելու իրենց ջանքերում»,- նշում են միջոցառման կազմակերպիչները:
Բացի բարեգործական երեկոյի շրջանակներում նախատեսվող արցախցի վարպետների ցուցահանդեսից՝ Moscow Classic Ensemble-ի մասնակցելու է հրավիրել նաև պատանի նկարիչներին: Երեխաների ընտանիքները, որոնց աշխատանքները կներկայացվեն, նույնպես տուժել են Արցախում ռազմական գործողություններից:
Moscow Classic Ensemble բարեգործական երեկոյին արցախցի երեխաների և տոնավաճառի վարպետների նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի նրանց ընտանիքներին: Համույթի համերգի տոմսերի վաճառքից գոյացած միջոցները կուղղվեն երեխաների համար երաժշտական գործիքների և համերգային հագուստների ձեռքբերմանը, ինչպես նաև երաժշտական դպրոցներում ուսման վարձի վճարմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: