News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 21-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում:

Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով, ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:

«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, այսօր դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,- ասաց ոստիկանության պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ