Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանությունների դեպքերը շատացել են. հոգեբանը՝ պատճառների մասին (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture

«Վերջին շաբաթների ընթացքում մեր երկրում ավելացել են դաժան սպանությունների դեպքերը,  սակայն չկա հստակ փաստ, որը կարող է ապացուցել կամ բացատրել, թե  ինչով են պայմանավորված դրանք։ Հնարավոր է, որ շոգը դարձել է սթրեսի պատճառ»,- այսօր այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Հոգեբանը նշեց, որ եթե համեմատենք 90-ականների հետ, ապա հիմա Հայաստանում  շատերն են դիմում հոգեբանին և մեր երկրում զարգացում է ապրում այդ մշակույթը։  Կանայք ավելի շատ են վստահում հոգեբանին և ավելի զգայուն են, քան տղամարդիկ, իսկ ընտանիքի հետ կապված հարցերում հիմա թե տղամարդը, թե կինը դիմում են հոգեբանին,որն էլ, ըստ Սամվել Խուդոյանի, արդեն մեծ առաջընթաց է, քանի որ այդ կերպ երկու կողմերն էլ համաձայնություն են հայտնում հարցին տալ դրական լուծում։ Հոգեբանը մտահոգություն հայտնեց, որ դպրոցներում չկան լավ հոգեբաններ, որոնք կաշխատեն երեխաների հետ։ Նա համեմատականներ տարավ խորհրդային շրջանի հետ, երբ նույնիսկ աշխատավայրերում կային հոգեբաններ, որոնք լուծում էին միջանձնային հարաբերությունները, աշխատանքի վայրում վեճերն ու անհամաձայնությունները։ Ավելին՝ տեսանյութով