Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն ելույթները: Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը կմրցի ճապոնացի բռնցքամարտիկի հետ:
91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի Հունգարիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ:
Հայ բռնցքամարտիկները Էլիստայում հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի ու Բագրատ Նավոյանի գլխավորությամբ: