News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձում է խանգարել Դեյր Զորում սիրիական բանակի առաջխաղացմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարների հանդիպումը կայացել է ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանի շրջանակում։

«Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է մեր համագործակցությունը սկսում պտուղներ տալ, այնպես որ սիրիական ժողովուրդը ավելի է համոզվում, որ ճգնաժամի ավարտը մոտ է»,- ասել է Մուեալեմը։

«Բայց ամերիկացիները դեռ իրենց մոտեցումը չեն փոխում։ Դեր Զորում նրանք փորձում են խանգարել ԻՊ-ի դեմ մեր բանակի առաջխաղացմանը»,- շեշտել է Սիրիայի նախարարը։

Նա նաև նշել է, որ սեպտեմբերի կեսերին Աստանայում Սիրիայի վերաբերյալ հանդիպումը հաջող է։ «Դա շատ կարևոր ձեռքբերում է, բայց խնդիրը նաև այն է, արդյոք ամերիկացիները պատրաստ են պատշաճը մատուցել Ռուսաստանին»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

«Փողո՞վ, թե՞ ուրիշ ձևով»,- հեգնել է Լավրովը։  «Ձեզ փող պետք չէ»,- ժպտալով պատասխանել է Մուալեմը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ