Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ 
կարգին է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը հայտնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մովսեսովը հայտնում  է իր բլոգում հրապարակված տեսանյութում: 

«Երեկ երեկոյան ես հասել եմ անվտանգ վայր: Այժմ ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումը սահմանի մյուս կողմում է մնացել: Ադրբեջանը լուռ է, լավ է: Սպասեք նորությունների»,- նշել է Մովսեսովը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքողներին:

Բլոգերը նախորդ տեսանյությում հայտնել էր, որ  Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, իսկ ինքն արդեն լքել է Բելառուսը:

«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝  դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդները, որոնք չեն կարող ոչնչով օգնել խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ  բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել էր Մոսեսովը:

Բլոգերը գրել էր, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել էր բլոգերը:

«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել էր նա: 

Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը մեկ այլ տեսանյութում էլ անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]