Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Միակամ ու միասին պաշտպանենք հեղափոխությունը և նրա արժեքները․ Եվրոպայի հայերի համագումար

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայությանը «միակամ ու միասին պաշտպանել հեղափոխությունը և նրա արժեքները»։

«Սփյուռքում և Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, այսօր երկու տարի անց, հակահեղափոխական և պատեհապաշտական բոլոր մեծ ու փոքր ուժերը Հայաստանի պետականության և ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել:

Խորքում այս բոլորը նրա համար է, որպեսզի թույլ չտան իրականացնելու հեղափոխության նպատակներն ու համակարգային խորքային բարեփոխումները, քանի որ դրանով նրանք իրենց հետ գերեզման են տանելու ոչ միայն նորից իշխանության գալու երազանքը, այլև կորցնելու են տասնյակ տարիների ընթացքում ժողովրդից թալանած հարստությունը:

Ժողովրդի կողմից մերժված այս բոլոր խայտաբղետ նոր ու հին ուժերը չխորշեցին անգամ ՀՀ պետականության և ժողովրդի դեմ նոր պատերազմական ճակատ բանալ՝ դավադրաբար օժանդակելով մի կողմից ադրբեջանա–թուրքական գրոհին, մյուս կողմից կորոնավիրուսի համավարակին:

Հնարավոր չէ նաև անտեսել այս առիթով արտաքին բոլոր ուժային կենտրոնների շահադիտական քաղաքականության երևույթները, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար յուղ են լցնում կրակի վրա: Ցավով կարելի է նշել Եվրամիության որոշ կուսակցությունների, այդ թվում ԵԺԿ–ի, պահպանողական և ռեֆորմիստների կուսակցության անպատասխանատու և միակողմանի հայտարարությունները, որում խեղաթյուրելով և անտեսելով Հայաստանյան իրականությունը և դեպքերի իրական ընթացքը իրավական ու քրեական հարցերին տալիս են քաղաքական շինծու որակումներ:

Բնականաբար հարկավոր է շեշտել նաև, որ Եվրամիությունը մի ամբողջություն է, ուր նման ուժերի ու կառույցների կողքին գործում են նաև առողջ և առաջադիմական ժողովրդական ուժեր, որոնց աջակցությանը և զորակցությանը վստահաբար կարիք ունի Հայաստանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում ողջ հայությանը, հատկապես Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին, քաղաքացիության իրավունքով սոցիալական և լրատվական բոլոր այլ միջոցներով այժմ և այսուհետ վերոնշյալ նման կառույցներին և ղեկավարներին անընդհատ հիշեցնել իրենց բուն առաքելությունը, որպեսզի նրանք զգաստանան և Հայաստանի ու հայկական շահերի նկատմամբ ցուցաբերեն ավելի լուրջ և իրատեսական մոտեցում:

Հարկավոր է ավելի կուռ և կազմակերպված աշխատանք:

Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է, որ թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում միաձայն ու միակամ, առավել ամուր և հավատքով, կազմակերպվենք և պայքարենք՝ պաշտպանելու մեր համազգային շահերը, պահպանելու և ընդարձակելու հեղափոխության ձեռքբերումները և նպատակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում