Բաժիններ՝

Չինական Huawei-ն Apple-ից առաջ է անցել աշխարհում սմարթֆոնների վաճառքներով. Gartner

Huawei սմարթֆոնների չինական արտադրողը 2018 թվականի երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացրել է ավելի քան մեկ երրորդով եւ այդ ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղն է գրավել՝ առաջ անցնելով Apple-ից: Այդ մասին հայտնել է Gartner հետազոտական ընկերությունը:

Huawei-ի վաճառքներն ապրիլ-հունիս ամիսներին տարեկան արտահայտությամբ ավելացել են 38,6 տոկոսով եւ կազմել 49,8 մլն միավոր: Apple-ը վաճառքներն ավելացրել է ընդամնեը 0,9 տոկոսով՝ մինչեւ 44,7 միլիոն:

«Huawei-ը շարունակում է ինովացիոն գործառույթներ ներդնել իր սմարթֆոններում եւ ընդլայնել սարքերի շարքը, որպեսզի ընդգրկի շուկայի որքան կարելի է շատ սեգմենտներ,-հայտարարել է Gartner-ի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Անշուլ Գյուպտան:- Վաճառքների աճին նպաստել են նաեւ ընկերության ներդրումները Honor բրենդի զարգացման ու դիրքավորման գործում»:

Առաջատարի դիրքն սմարթֆոնների շուկայում վստահորեն պահում է հարավկորեական Samsung-ը, նույնիսկ չնայած 12,7 տոկոսով վաճառքների անկմանը. ընկերությունն անցած եռամսյակում մատակարարել է 72,3 մլն սմարթֆոն, այսինքն՝ մոտավորապես մեկուկես անգամ ավելի, քան մոտակա մրցակիցները:

2018 թվականի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքները վերջնական օգտատերերին 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 2 տոկոսով եւ կազմել 374 մլն միավոր, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս