211652_close_icon
views-count692 դիտում article-date 12:53 25-11-2022

Գենդերային բռնության դեմ պայքարը պահանջում է հասարակության պատասխանատու անդամների ջանքերի համատեղում:. ՄԻՊ

Գենդերային բռնությունը այնպիսի մի երեւույթ չէ, որի դեմ պետք է պայքարի միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը, սա պահանջում է հասարակության բոլոր պատասխանատու անդամների ջանքերի համատեղում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի բացման ժամանակ իր խոսում նշել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

«Ինձ համար ամենակարևոր հետևությունը՝ որպես մասնագետ, այն է, որ երբեք չպետք է լինել անտարբեր, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում մեր հարևան պատից այն կողմ, մեր աչքի առաջ, մեր տեսողության ու լսողության տեսադաշտում, դա նաև մեր պատասխանատվությունն է»,- ասել է Գրիգորյանը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր