Համացանցում հայտնվել է Ռիչարդ Գիրի և նրա երիտասարդ սիրելիի Ալեքսանդրա Սիլվայի հարսանեկան առաջին լուսանկարը՝ գրում է viva.ua-ը:
68-ամյա Ռիչարդ Գիրը և 35-ամյա Ալեքսանդրան իրենց պաշտոնական ամուսնությունը գրանցել են դեռևս 2018թ. ապրիլին, սակայն հարսանեկան հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին:
Բուդդիզմի կանոններով կրոնական հանդիսությունը տեղի է ունեցել Նյու Յորքից ոչ հեռու՝ նրանց մտերիմների նեղ շրջանակով: Սիրահարների հարսանեկան լուսանկարը հրապարակվել է իսպանական HOLA ամսագրի շապիկին: