2075 դիտում
21:38 24-05-2019
Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ։
Խորհրդատվական ծառայությունները ներառում են` նախագծերի նախապատրաստում մոտ 48.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում, ինչպես նաև՝ շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում:
Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00, Երևան, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ հասցեով։
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://tpio.am/am/procurement/tenders
[b]«Տրանսպորտային ծրագրերի
իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
355 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը