Ոստիկանություն. Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ուղեկիցները բերման են ենթարկվել (վիդեո) 4 հոկտեմբերի 2018 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «Միհրան Պողոսյանն ու Ավշարի Արայիկը հայհոյում են» վերտառությամբ լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր է նախապատրաստվել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։ Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը սպառնացել խորհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցներին:Նրա թիկնապահները քաշքշել են ցուցարարներին, իսկ ինքը՝ պատգամավորը սպառանացել է՝ «կաշիդ կքերթեմ»: Միջադեպին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |