South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի

South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի

PanARMENIAN.Net - Comedy Central-ը հրապարակել է կորոնավիրուսի համաճարակին նվիրված South Park-ի հատուկ էպիզոդի 30-վայրկյանանոց թիզերը։

Այն պատմում է Կոլորադոյի բնակիչների և կորոնավիրուսի նետած մարտահրավերների մասին։

Բազմասերիանոց մուլտֆիլմի ոչ մի էպիզոդ (բացառությամբ՝ մեկ լիամետրաժ ֆիլմի) երբևէ կես ժամից երկար չի եղել շոուի 23 տարվա պատմության մեջ։ Պանդեմիային նվիրված էպիզոդը լինելու է 1 ժամ տևողությամբ։

Նշվում է, որ երեխաները երջանիկ վերադառնում են դպրոց, բայց ոչինչ առաջվանը չէ։ Այն ցուցադրվելու է սեպտեմբերի 30-ին։

South Park-ը ամերիկյան երգիծական մուլտսերիալ է՝ ստեղծված Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի կողմից։ Այն երկրորդն է իր երկարությամբ ամերիկյան ամենաերկար անիմացիոն մուլտսերիալներից։ Մուլտֆիլմը պատմում է Կոլորադոյում ապրող չորս տղայի և նրանց ընկերների արկածների մասին։ Այն ծաղրում է նաև համաշխարհային իրադարձությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---