Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատախազը քաղաքական վերաբերմունք ունի. մեկնարկեց Սաշիկ Սարգսյանի որդու գործի դատական քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական քննությունը:

Նիստին պատշաճ ծանուցվել, բայց չէին ներկայացել տուժող Դավիթ Սիմոնյանն ու նրա ներկայացուցիչը:

Դատական նիստի սկզբում կարճ ընդմիջում հայտարարվեց, դատավորի աշխատակազմը փորձեց պարզել պատշաճ ծանուցված տուժողի և նրա ներկայացուցչի բացակայության պատճառը, սակայն, ինչպես քիչ անց հայտարարվեց դատարանի դահլիճում, նրանց հետ կապ հաստատել չէր հաջողվել:

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված 11 տարի առաջ կատարված արարքների՝ սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16-ի սահմաններում Հայկ Սարգսյանն իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի 9մմ տրամաչափով ատրճանակով Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա որովայնին, սակայն հանցավոր արարքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված:

Տասնմեկամյա վաղեմության գործով քննությունը վերսկսվել է, ըստ նախաքննական վարույթն իրականացրած մարմնի՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով:

Հայկ Սարգսյանի խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Գործը դատարանի վարույթ ընդունվելուց հետո նույն դատավորի՝ Աննա Դանիբեկյանի որոշմամբ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Հայկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 50 միլիոն դրամի չափով: Գրավը մուծված է, Հայկ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ:

Դատարանը որոշեց դատական քննության նախապատրաստական մասը սկսել տուժողի և նրա ներկայացուցչի բացակայությամբ՝ հաշվի առնելով, որ վերջիններս պատշաճ ծանուցված են եղել:

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցի քննարկման ժամանակ Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե որոշակի կասկածներ ունի դատավորի անաչառության վերաբերյալ, սակայն, քանի որ նախորդ նիստում բացարկ է հայտնել գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, այս նիստում պետք է քննարկվի ու լուծում տրվի այդ միջնորդությանը, ապա, կախված դատարանի՝ այդ հարցով կայացրած որոշման հիմնավորումներից, ինքը կորոշի՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի՞ դատավորին, թե՞ ոչ:

Դատարանը ստուգեց ամբաստանյալ Հայկ Սարգսյանի ինքնությունը:

Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ծնվել է Արցախի Հանրապետությունում, ՀՀ քաղաքացի է, աշխատել է Երևանի քաղաքապետարանի՝ հասարակական կարգի պահպանության բաժնում, մասնագիտությամբ իրավաբան է, ֆիզիկապես առողջ է, ամուսնացած է, ունի երկու մանկահասակ որդի՝ 5 և 2 տարեկան:

Այնուհետև դատարանն անցավ դեռ նախորդ նիստում սկսված քննարկմանը՝ պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ էր հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին:

Երեմ Սարգսյանը համառոտ պնդեց իր միջնորդությունը՝ նշելով, թե մեղադրող Աբգար Առաքելյանը այս քրեական գործով չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել, նա չի ուսումնասիրել քրեական գործի նյութերը:

Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց բացարկի միջնորդության դեմ, այն գնահատեց որպես անհիմն, նաև պնդեց, որ բացարկի միջնորդությունը չպետք է քննարկվի տուժողի ու նրա ներկայացուցչի բացակայության պայմաններում:

Սակայն դատարանը մեղադրողի կարծիքին համակարծիք չէր, դատավորը քննարկումը ավարտված համարելով՝ հեռացավ խորհրդակացական սենյակ՝ միջնորդությանը լուծում տալու համար:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ քննվող գործը իրավաբանության հետ ոչ մի կապ չունի: Պաշտպանը այս պահին չցանկացավ որևէ բան ասել գործի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ, սակայն համոզմունք հայտնեց, որ գործի նախաքննական վարույթն իրականացնողները անտարակույս կաշկանդվածություն են ունեցել, այլապես չէր հաստատվի այս գործով մեղադրական եզրակացությունը, չէր կատարվի կալանքի միջնորդություն և Հայկ Սարգսյանի խափանման միջոցը կալանքը չէր ընտրվի:

Այս քրեական գործը, ինչպես նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը, բաղկացած է ոչ թե օրիգինալ փաստաթղթերից, այլ՝ դրանց պատճեններից: Բանն այն է, որ 2007 թվականին կատարված դեպքի առիթով հարուցված քրեական գործը՝ սպանության փորձի մեղադրանքով, որի քննությունն անարդյունք է եղել, վաղեմության ժամկետը՝ 10 տարին անցնելուց հետո՝ 2017 թվականին, համանման շատ գործերի հետ, ոչնչացվել է: Իսկ 2018 թվականին այդ ոչնչացված գործով քննությունը վերսկսվել է՝ իբր՝ «նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա»: Փաստորեն՝ բնօրինակ գործը չկա: Երեմ Սարգսյանի համոզմունքով՝ չկա նաև «նոր ի հայտ եկած հանգամանք», այն «հանգամանքը», որը դիտարկվում է որպես «նոր ի հայտ եկած», նոր չէ, եղել է շատ ավելի վաղ՝ մինչև գործի ոչնչացումը:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ ներկա գործի քննությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, իրավաբանությունը այս գործով մի կողմ է դրվել, օրենքի պահանջները հաշվի չեն առնվել:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազին բացարկ է հայտնել այն հիմքով, որ նա քաղաքական վերաբերմունք ունի այս գործի նկատմամբ: Սա քրեական գործ չէ՝ ասաց Երեմ Սարգսյանը: Գործը կազմված է բնօրինակ գործում եղած փաստաթղթերի պատճեններից…

Պաշտպանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն անելու հարցը կորոշի, երբ իր ձեռքի տակ լինի դատախազին հայտնած բացարկի միջնորդությունը լուծող՝ դատարանի կայացրած որոշումը՝ համապատասխան հիմնավորումներով:

Դատարանը, մեկ ժամ մնալով խորհրդակցական սենյակում, ինչպես և սպասելի էր, մերժեց պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Երեմ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Նա ասաց, որ ծանոթացել է այս գործի բնօրինակով նշանակված ու անցկացված դատաքիմիական-դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացության պատճենին: Համաձայն այդ եզրակացության՝ փորձագետների հետազոտությանն էր ներկայացված եղել գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստը, որը նրա հագին էր եղել դեպքի պահին: Տվյալ փորձաքննության մեխը հենց այդ հագուստն է կազմում, քանի որ փորձագետները հագուստի վրա արձանագրել են հրազենային վնասվածքի հետքեր՝ մուտքի, ելքի անցքեր, այլ հատկանիշներ:

Տվյալ եզրակացության պատճենը կա, սակայն տուժողի հագուստը, որի հիման վրա կատարվել է փորձաքննությունը, չկա: Հագուստի վրա հանցագործության հետքեր էին հայտնաբերվել, հագուստը պետք է որ իրեղեն ապացույց ճանաչված լիներ այն ժամանակ, սակայն չի ճանաչվել: Գործով անցնող ատրճանակը ճանաչվել է իրեղեն ապացույց, այն ներկա գործում կա, իսկ տուժողի հագուստը իրեղեն ապացույց չի ճանաչվել ու չկա:

Ստացվում է, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ հիշյալ փորձաքննության հիմքը կազմող առարկաներին:

Պաշտպանը նշեց՝ որպեսզի դատարանը բազմակողմանի, անաչառ քննություն իրականացնի, իր տրամադրության տակ պետք է ունենա գործով տուժողի հագուստը, որի վրա հրազենային վնասվածքներ են արձանագրվել:

Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ դատարանը նախաքննական վարույթն իրականացրած մարմնից պահանջի տուժողի հագուստը, որը ենթարկվել է փորձաքննության, մասնավորապես՝ անթև շապիկը, սվիտերը, վարտիքը:

Պաշտպանը դատարանի հարցին պատասխանեց, որ իրեն հայտնի չէ՝ որտե՞ղ է գտնվում իր պահանջած հագուստը, ինքը միայն ենթադրում է, որ այն նախաքննական վարույթն իրականացրած մարմնի տրամադրության տակ պիտի որ լինի:

Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ տուժողի հագուստը պահվել է քրեական գործի հետ, այն քրեական գործի անբաժանելի մասն է կազմել, բայց քանի որ քրեական գործը օրենքի պահանջին համապատասխան՝ ոչնչացվել է, ուրեմն՝ հագուստը ևս գոյություն չունի, պահպանված չէ: Մեղադրողը պաշտպանին «հանգստացրեց»՝ ասելով, որ միջնորդության մեջ հիշատակված՝ դատաքիմիական-դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը մեղադրանքի կողմը չի դրել մեղադրանքի հիմքում, այսինքն՝ այն վիճարկելու անհրաժեշտություն չկա էլ:

Դատավորը հարցրեց՝ մեղադրողը կարո՞ղ է միանշանակ պնդել, թե տուժողի հագուստը ոչնչացվել է քրեական գործի հետ միասին:

Մեղադրողը տվյալ պահին նման միանշանակ պնդում անել չէր կարող, քանի որ գործի նյութերում նշում չկա այն մասին, թե տուժողի հագուստը ոչնչացված է:

Մեղադրողն առաջարկեց միջնորդության լուծումը հետաձգել, որպեսզի մեղադրանքի կողմը քննչական մարմնից նման տեղեկություն ստանա ու ներկայացնի դատարան:

Դատարանը որոշեց պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև մեղադրողի կողմից համապատասխան տվյալները ներկայացվեն դատարան:

Նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ իր մատնանշած համալիր փորձաքննության եզրակացությունը տվյալ գործով մեղադրանքի հիմքում չի դրվել, քանի որ, ըստ երևույթին, «ձեռք չի տվել» վարույթն իրականացնող մարմնին՝ տուժողը մի բան է ասել կրակոցների հեռավորության, կրակողի դիրքի մասին, իսկ փորձագետներն այլ բան են արձանագրել իրենց եզրակացության մեջ… Միգուցե այդ պատճառով չկան նաև դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստնե՞րը…

Լրագրողները փորձեցին հարցեր տալ նաև ամբաստանյալ Հայկ Սարգսյանին, մասնավորապես՝ նա ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ է տուժող Դավիթի հետ, շփվո՞ւմ են արդյոք, սակայն փաստաբանն ասաց, որ լրագրողները, փաստորեն, փորձում են հարցաքննել իր պաշտպանյալին:

Այն հարցին՝ ինչպե՞ս է ամբաստանյալը վճարել 50 միլիոն դրամ գրավը, այն շատ մեծ գումար չէ՞ր նրա համար, փաստաբանը կատակով պատասխանեց, որ իր պաշտպանյալն անվճարունակ է, նա տեղյակ չէ՝ ինչպես է իր համար վճարվել գրավը…

Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 21-ին: Այդ ժամանակ էլ դատարանը լուծում կտա պաշտպան Երեմ Սարգսյանի վերոհիշյալ միջնորդությանը՝ տուժողի հագուստը դատարանի կողմից նախաքննական մարմնից պահանջելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում