Իրավունք 14:31 26/12/2019 Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ

«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումն ավելի շատ անակնկալ էր, քան սպասված։

«Ես դա համարում եմ ոչ ճիշտ մոտեցում մի քանի նկատառումներով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

ՀԿ հիմնադրի խոսքով, անցած մեկ ու կես տարին ցույց տվեց, որ ՀՀ նախագահի՝ ՍԴ դիմելու  ամենակարևոր լիազորությունը չի աշխատում։ Ինչ վերաբերում է այն հակափաստարկներին, թե ՍԴ-ն չի կարող իրեն վերաբերող հարց քննել, ապա Մելիքյանը հիշեցրեց միջազգային փորձն ու նկատեց, այդ պարագայում ԱԺ-ն չի կարող պատգամավորներին վերաբերող օրենքներ ընդունել, գործադիրը չի կարող նախարարների՝ օրինակ պարգևատրման մասին որոշումներ ընդունել։

«Չեմ կարծում, որ այդ մոտեցումը իրավական տեսանկյունից կարող է ընդունելի համարվել»,-ասաց նա։

Թե ինչո՞ւ նախագահը ստորագրեց այդ օրենքը, Մելիքյանը չի կարող ասել. «Ամեն դեպքում կարծում եմ, որ Հանրապետության նախագահը ընտրության հնարավորություն ունեցել է»։

Ռուբեն Մելիքյանն էլ այն իրավաբաններից է, որ գտնում էր՝ Արմեն Սարգսյանը չպետք է ստորագրի օրենքը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

«Ես նաև նկատառումներ էի ներկայացրել, թե ինչու։  Բոլոր փաստերից զատ ինձ համար շատ կարևոր է այն, որ փաստորեն այս օրենքի գործադրման պարագայում ՍԴ դատավորները, որոնք իրենց վարույթում ունեն գործեր, կարող են պարզապես հրաժարվել դրանցից։ Այսինքն, քաղաքական իշխանությունը հնարավորություն է տալիս դատավորներին դուրս գալ դրանց վարույթից, ինչը Սահմանադրությամբ ամրագրված արդարադատությանը միջամտելու ուղիղ դրսևորում կարող է հանդիսանալ, իսկ Սահմանադրությունը դա արգելում է։ Ես շարունակում եմ կարծել, որ այս տեսանկյունից օրենքը հակասահմանադրական է։ Կան նաև այլ փաստարկներ, որոնք այլ գործընկերների կողմից են ներկայացվել»,-ասաց իրավաբանը։

Ռուբեն Մելիքյանն ընդգծում է, փաստորեն այս օրենքով դատավորներին արվում է մի առաջարկ, որը կասկածի տակ է դնում դատավորների նախորդ գործունեությունը։

«Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ, իսկ ՍԴ դատավորներին ուղիղ ներկայացվում է բարձր բարոյական հատկանիշների պահանջ։ Շատ ակնհայտ է, որ սա քաղաքական իշխանությունների կողմից հնարավորությունների պատուհան է՝ ճնշումներ գործադրելով ստանալ ՍԴ դատավորների պատասխանատվությունը։ Եվ եթե մինչ այս դրա պատասխանատվությունը կրում էր բացառապես իշխող քաղաքական ուժը, քանի որ խորհրդարանում իշխող քաղաքական ուժը կողմ քվեարկեց այդ օրինագծին,  ապա ներկայում կարելի է արձանագրել, որ այդ պատասխանատվությունը կիսում է նաև հանրապետության նախագահը»,-համոզմունք հայտնեց իրավաբանը։

Մելիքյանի խոսքով, նախագահի կողմից ստորագրված օրենքը կարելի է վիճարկել ՍԴ-ում, կան հնարավորություններ, բայց այս պարագայում կլինի հետագա, և ոչ թե նախնական դատական վերահսկողություն։

Հարցին, կլինե՞ն ՍԴ դատավորներ, որոնք կօգտվեն օրենքով ընձեռված հնարավորությունից, Մելիքյանը պատասխանեց.

«Ձեր թույլտվությամբ վերաձևակերպեմ հարցը։ Այս հարցը հետևյալ կերպ կընկալելի՝ կհաջողվի՞ արդյոք քաղաքական իշխանությանը բավարար չափով ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ։ Այդ հարցին կդժվարանամ պատասխանել, քանի որ այդ հարցին պատասխանելու համար երկու անհայտ ունենք՝ նախ ի՞նչ ճնշումների է պատրաստ իշխող քաղաքական իշխանությունը, նախկին փորձը ցույց է տալիս, որ պատրաստակամությունը բավականին մեծ է, և երկրորդը՝ որքան ամուր կլինեն ՍԴ դատավորների արժեքները, համոզմունքները և մյուս հատկանիշները։ Դժվար է ասել։ Այստեղ կարծում եմ նաև հանրության դերն է կարևոր, որպեսզի ՍԴ հետ կապված այս ողջ պատմությունը հանրությունը կարողանա տեսնել ավելի լայն համատեքստում»։

Իրավաբանն ընդգծեց, եթե հանրությանը պետք է քաղաքական իշխանությունից անկախ Սահմանադրական դատարան, ապա պետք է նաև դրա համար որոշակի ջանքեր գործադրվեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}