Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Գագիկ Ծառուկյանի նոր խոսքը Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո

«Բամբասանքով, մուտիլովկեքով, դատարկ–դատարկ խոսալով, մարդիկ հոգնել են, նույնը արդեն ես եմ հոգնել։ Նորից եմ ասում՝ մարդը պետք է գործ անի, էսօր գնալով ոչ մի առաջընթաց չի լինում, ոչ մի զարգացում, պետք է միասնական հարցը քննարկվի, որը օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ասելով, թե դերասանական «բաներն» ավարտելու ժամանակն է:

Գագիկ Ծառուկյանն ասում է, որ հոգնել է: Իսկ ինչի՞ց: Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության իրավիճակից, թե՞ այդ պայմանավորվածության շրջանակում ինչ-որ բան սպասելուց: Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ խոսում է առաջընթացի բացակայության, հանրության հիասթափության, տնտեսական հեղափոխության անարդյունավետության մասին, սակայն առաջին անգամ է, որ նա խոսում է «դերասանական բաների» և իր «հոգնելու» մասին: Միաժամանակ հետաքրքիր է, որ ԲՀԿ առաջնորդն այդ մասին խոսում է մայիսի 28-ից հետո: Այստեղ իհարկե «ինտրիգը» Առաջին հանրապետության տոնը չէ, այլ այդ օրը Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած մի հանդիպում: Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքին պատկանող հյուրանոցում հանդիպել է իր համակիրների հետ, նրանց հետ խոսելով սպասվող պայքարի և անելիքների մասին:

Ռոբերտ Քոչարյանն էլ խորհրդանշական է համարել, որ համակիրների հետ հանդիպումը տեղի է ունենում մայիսի 28-ին: Կա իհարկե մեկ այլ խորհրդանշական բան էլ այդ ամենում՝ հինգ տարի առաջ մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ հիմնադիր Վեհաժողովում հրապարակավ նվաստացվեց Հայաստանը և առավել նոր թափ ստացավ Հայաստանի շահերի և անվտանգության դեմ եվրասիական գրոհը, որը պետք է պայթեր ապրիլյան քառօրյա պատերազմով: Այդ ամենում իրենց քաղաքական դերակատարումն ունեին ոչ միայն իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այլ նաև ոչիշխանական բևեռը՝ Գագիկ Ծառուկյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆորմալ, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ ֆորմալ գլխավորությամբ: Այդ բևեռի գործունեությունը ստեղծեց մի վիճակ, երբ Հայաստանն անկարող եղավ քաղաքականապես դիմադրել արտաքին մարտահրավերներին:

Սերժ Սարգսյանը ներկայումս իշխանություն չէ, ոչիշխանական բևեռն էլ, որպես այդպիսին, գոյություն չունի: Իսկ այդ բևեռի շրջանակում մեծ հաշվով խորքում գործակցող Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն էլ՝ հիշենք «ոչ հակառուսական գծի» մասին Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը, ներկայումս միմյանց հակադիր դիրքերում են և Ռոբերտ Քոչարյանը համենայն դեպս անթաքույց ակնարկում է Նիկոլ Փաշինյանի հետևում Լևոն Տեր-Պետրոսյանի «գտնվելու» մասին, թեկուզ ՀՅԴ շուրթերով: Այդ ֆոնին էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ «հոգնել» է, չմանրամասնելով, թե ինչից:

Հայաստանում տեղի է ունենում քաղաքական դիմադրության ձևավորման շոշափելի գործընթաց, որը գլխավորելու ավելի ու ավելի բաց և ակտիվ հայտ ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հաշվով, դա յուրօրինակ նոր «ոչիշխանական» բևեռի ձևավորում է: Հաշվի առնվու՞մ են նախորդ շրջափուլի սխալները, նոր վերախմբավորման կամ վերաձևավորման գործընթացում: Անկախ հանրային վերաբերմունքից ու գնահատականներից, ակնառու է, որ Հայաստանին պետք է երկրորդ բևեռ: Ձւևավորելու են նրանք, ովքեր կկարողանան և կլինեն այդ հարցում մրցունակ: Սակայն ամենակարևորն այն է, թե ո՞ր տրամաբանության ներքո է ձևավորվելու երկրորդ բևեռը՝ մինչ հարցը, թե ով է ձևավորելու: Որովհետև անկախ նոր իշխանության հանդեպ տեղեկատվա-քարոզչական ալիքի բնույթին, առանցքայինը այն է, թե այդ բևեռը այս շրջափուլում ինչպես է նպաստելու Հայաստանի ինքնիշխանությանը, կամ ավելի շուտ՝ այս անգամ նպաստելո՞ւ է, թե՞ ինչպես նախորդ անգամ՝ ապահովելու է Հայաստանի ինքնիշխանության դեմ արտաքին գրոհի ներքին լեգիտիմություն: Սա է հարցը ոչ միայն կոնկրետ քաղաքական սուբյեկտներին, այլ գործնականում ցանկացած սուբյեկտի, ով Հայաստանում կլինի թե իշխանություն, թե ընդդիմություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում