Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զորակցություն ու համերաշխություն. Հայաստանի խորհրդարանի շենքը լուսավորվեց Լիբանանի դրոշի գույներով

Զորակցություն ու համերաշխություն. Հայաստանի խորհրդարանի շենքը լուսավորվեց 
Լիբանանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի շենքը որպես աջակցություն բարեկամ Լիբանանի՝ լուսավորվեց այդ երկրի ազգային դրոշի գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին: 

Լիբանանի դրոշի գույներով է լուսավորվել նաև Երևանի քաղաքապետարանի շենքը։ Երևանն ու Բեյրութը քույր-քաղաքներ են։ Քաղաքապետ Հայկ Մարությանը, հրապարակելով շենքի լուսավառ լուսանկարը, նշել է. «Մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք»։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: 

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ 

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]