ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլ. Արոնյանը մեկնարկել է ոչ ոքիով

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլ. Արոնյանը մեկնարկել է ոչ ոքիով

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ:

ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլն ունի 18 մասնակից, կանցնի 9 տուրով, շվեյցարական մրցակարգով:

Հաղթանակ են տարել Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պենտալա Խարիկրիշնան (Հնդկաստան) և Մայքլ Ադամսը (Անգլիա), հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Եվս 4 պարտիա ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել էր վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է:

Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---