211652_close_icon
views-count38046 դիտում article-date 19:56 16-01-2019

Կոտայքի մարզի ոստիկանները պարզել են, թե ով է այն «հերոսը», ով Հին Նոր տարվա օրը ահազանգել է 9-11 ու հայտնել կեղծ ռումբի տեղադրման մասին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են՝ հունվարի 13-ին ով է ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ռեստորանային համալիրներից մեկում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի ոստիկանները եղել են մի քանի հասցեներում ու արդեն ունեն հիմնավոր կասկածներ, որ զանգահարողը Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ է: Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգած «հերոսին» հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր