Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս Է բերել ԱՄՆ-ից. Hürriyet

Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս Է բերել ԱՄՆ-ից. Hürriyet

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկը 2017 թվականի ընթացքում ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել Է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը, որտեղ այն պահ Էր տրված: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hürriyet թերթը: Հրատարակությունը նշել Է, որ ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների քանակի կրճատման որոշումն Անկարան ընդունել Է մի շարք տարածաշրջանային եւ երկկողմ թեմաների շուրջը Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Դաշնային պահուստից ոսկու կանոնավոր դուրսբերումն սկսվել Է 2017 թվականին, ԱՄՆ-ում պահվում Էր շուրջ 28,7 տոննա թանկարժեք մետաղ, գրում Է թերթը: Ոսկին հանելու փաստը հաստատվում Է նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ապրիլին ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաշվետվությամբ:

2016 թվականի դրությամբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստում առկա ոսկու պաշարների մասին սյունակում նշված Է 28 հազար 689 կիլոգրամ թիվը, իսկ 2017 թվականի վերջին՝ դրված են գծեր: Երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալն, ինչպես հետեւում Է Կենտրոնական բանկի հաշվետվությունից, գնահատվում Է 564,6 տոննա կամ ավելի քան 20 միլիարդ դոլարի համարժեքով:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, ԱՄՆ-ից դուրս բերված ոսկին մասնակիորեն վերադարձվել Է Թուրքիա, ինչպես նաեւ պահման Է վերատեղաբաշխվել Եվրոպայում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկում եւ Շվեյցարիայի Միջազգային հաշվարկների բանկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]