211652_close_icon
views-count154742 դիտում article-date 12:35 04-04-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes Benz 914D և Volvo մակնիշի բեռնատարները. կա 1 զոհ. ազգությամբ թուրք վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes Benz 914D » մակնիշի 041 AD 61 համարանիշի և «Volvo-FH 460» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածի դին մեքենայի միջից դուրս են բերել մեծ դժվարությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Լոռու մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի քննիչ Աշոտ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ թուրք է։ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարից դուրս են բերել Հ.Գալստյանի դին, հանձնել ոստիկանության աշխատակիցներին, այնուհետև ավտոճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: [color=#CC0000]*** 18:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լոռու մարզի ոստիկաններն ու քննչները պարզել են՝ Volvo-ն վարել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի , 54-ամյա Օզմեր Կենանը, իակ Mercedes-ը վարել է Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Գալստյանը, ով տեղում մահացել էր, իսկ Օ. Կենանը տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԵԳԱ-ՇԵՆ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: Նշված ՍՊԸ-ն հաշվառված է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում: [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր