Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ պաշտպանական խմբերի միջնորդությունը` մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը: Նման միջնորդություն պաշտպանները նախորդ դատական նիստին էին ներկայացրել։ Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: