Իրավունք 14:47 10/10/2019 Հայաստան

Խաչատուրովի փաստաբան. Հաջորդ նիստին Ստեփան Գրիգորյանն անձամբ կասի՝ թե ինչ է նկատի ունեցել նման հայտարարություններ անելիս

ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է  դեկտեմբերի 6-ին ժամը 16։20-ին։ Նախատեսվում է, որ առաջիկա նիստին մասնակցելու է նաև Խաչատուրովի մասին անցած տարվա հուլիսի 30-ին հայտարարություններ արած Գրիգորյանը։

«Գրիգորյանը պետք է անձամբ հայտնի, թե ինչ է ասել և ինչ է նկատի ունեցել։ Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ այլ բան է, երբ փաստաբանին ես հարցը ուղղում, մեկ այլ բան՝ երբ անձամբ հարցն ուղղում ես հայտարարության հեղինակին։ Օրինակ, ես պետք է հարցնեմ, ի՞նչ է նշանակում, երբ Գրիգորյանը հայտարարում է, որ հողերը չեն գրավվել, այլ մինչ այդ վաճառվել են, կամ ի՞նչ է նշանակում, թույլ չէին տալիս հետ գրավել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դատական վեճի առարկա են դարձել անցած տարվա հուլիսի 30-ին Ա1+ում հրապարակված տեսանյութում Ստեփան Գրիգորյանի  հնչեցրած հայտարարություններից երեքը։

Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի քանի գեներալներ տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակներ։

«Եվ բացի այդ, ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների հաշիվները, մինչև ապրիլյան պատերազմ ու դրանից հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնում։ Իրենք ոչ միամիտ են, ոչ էլ մենք ենք միամիտ։ Տարածքներ հանձնելը լուրջ բան է, բոլորին պետք է ստուգել, ես ԱԱԾ-ին առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի ու նրա բարեկամների հաշիվները։ Տարածքները հանձնված էին 2016-ից առաջ։ Մեր բանակը, մեր երիտասարդները հակահարված տվեցին, պատրաստ էին պատժիչ գործողություններ ծավալել, չթողեցին, չթողեցին իշխանությունները, նաև պարզ երևում էր, այդ գեներալները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր բանակը դիմադրեր»,-ասել էր Գրիգորյանը։

Խաչատուրովի փաստաբան Անահիտ Գալստյանը պնդում է, այս երեք միտքն էլ ակնհայտ սուտ են, ինքը փաստարկներ է ներկայացրել։ Հոկտեմբերի 7-ին կայացած նիստում Գրիգորյանի փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը հայտարարել է, որ Գրիգորյանի հայտարարությունները գնահատողական բնույթ ունեն,  կարծիք են ու ոչ փաստացի տվյալներ։

«Բայց դրանք գնահատական չեն։ Գրիգորյանը հստակ ասել է՝ գեներալները տեղում չեն եղել, կամ ասում է՝ հողերը հանձնված են, վաճառված։ Գնահատողական մեկնաբանությունն այն է, երբ առկա փաստերի հիման վրա մարդն ասում է՝ Պողոսը խաբեբա է կամ դավաճան։ Բայց այս պարագայում, Գրիգորյանը փաստեր է նշել, ըստ որոնց, հողերտը վաճառվել են, գեներալը ուշ է տեղ հասել, ուզեցել են գրավել, բանակին թույլ չեն տվել։ Սրանք դատարանում ապացուցելը Գրիգորյանի պարտականությունն է, նա պետք է ապացուցի, որ այդ հայտարարությունները սուտ չեն»,-ասաց փաստաբանը։

Խաչատուրովի՝ 2016-ի ապրիլին աշխատավայր հասնելու ժամկետների մասին հայցվոր կողմը հարցում է ուղարկել ԶՈՒ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանին։ Վերջինս պատասխանել է, որ Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ 03։10-03։15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր ու զինված ուժերի կառավարումն իրականացրել է անմիջապես իր կառավարման կետից։ Դավթյանը նաև տեղեկացրել է, որ նշված պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները տրամադրել չեն կարող, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկատվություններ։

Փաստաբանական հարցում է իրականացվել նաև ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի հետ։  Վերջինը պնդել է, որ տարածքները զիջելու վերաբերյալ որևէ  խոսակցություն չի եղել, վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացվել, հակառակը եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել  հակառակորդի կողմից գրավված տարածքները, ընդ որում հնարավորինս շտապ։

Ինչևէ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջել է Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնել վճարելու պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ 2 մլն դրամի չափով, բացի այդ փաստաբանական ծախսերն ու տուրքերը, ինչպես նաև նույն լրատվամիջոցով հերքել տարածած տեղեկությունները, հերքման տեսնայութը տեղադրել լրատվամիջոցի յութուբի էջում, կիսվել իր ֆեյսբուքյան էջում։

Եթե դատարանը բավարարի վնասի հատուցման պահանջը, Խաչատուրովը ստացած գումարը տրամադրելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}