Արամի 23-ում գտնվող շենքի պատի փլուզումը պետք է դաս լինի․ Արթուր Մեսչյան

Արամի 23-ում գտնվող շենքի պատի փլուզումը պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը։ Այս մասին ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրված պատմական շենքի պատը նախօրեին՝ հունվարի 11-ի երեկոյան փլվել է։ 2017թ-ի սեպտեմբերից մինչեւ 2018թ-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արամի փողոցում անցկացվել են շինարարական աշխատանքներ, որոնց ժամանակ մշակութային եւ պատմական հուշարձանների օգտագործման ու պահպանության մասին օրենքի խախտումներ են եղել։ 

Մեսչյանի խոսքով՝ արտակարգ պատահարը կանխելու նպատակով առաջարկվել են շենքն ամրացնելու մի քանի տարբերակներ, սակայն մշակույթի նախարարությունը դրանցից ոչ մեկը չի հաստատել։ 

«Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», - ասել է Մեսչյանը։

Նա հավելել է, որ պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը։ Մեսչյանի խոսքով՝ «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետի հետ նախագիծ կմշակի ճարտարապետական հուշարձանների պահպանության վերաբերյալ։

Նշենք նաեւ, որ Մեսչյանի այս հայտարարությանը լրագրողների հետ զրույցում հակադարձեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։ Նա, մասնավորապես, ասաց, որ Մշակույթի նախարարությունը դեռ ամիսներ առաջ ծրագիր է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Այդ ծրագիրը մերժվել է, դրանից հետո քաղաքապետարանը հայտարարել է, թե կան այլ նախագծեր, բայց, ինչպես պնդեց Աբրոյանը, այլ նախագծեր՝ 2-րդ, 3-րդ, չեն եղել․

«Նախարարությունը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկ նախագիծ է մշակել, ուղարկել ենք քաղաքապետարան ու քաղաքաշինության կոմիտե։ Իսկ քաղաքապետարանը, փոխանակ ընթացք տա տվյալ նախագծին, կազմակերպի դրա իրականացման աշխտանքները, թույլտվություն տա, հարակից սեփականտիրոջը հարցնում է՝ կարելի է՞ ձեր տարածքում անենք, դե իսկ վնաս տվողն ասում է չէ, եւ մեզ պատասխանում են, որ նպատակահարմար չեն գտնում նախագծին թույլտվություն տալ»,-ասել է Աբրոյանը։

 

Տպել
10428 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել