2562 դիտում
21:58 12-08-2019
Վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին սեպտեմբերի 22-ին հրավիրում է հավաքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ:
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսահեռարձակմամբ դիմեց Լոս Անջելեսի և հարակից շրջանների հայերին՝ հրավիրելով մասնակցել հանդիպմանը:
«Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
14:00 08-09-2019
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
292 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
457 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
400 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ