Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է Իրաքի հետ սահմանին խոշոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործողությունը նպատակ ունի չեզոքացնել Հյուսիսային Իրաքում Թուրքիայի հետ սահմանին գործող ահաբեկիչներին: Դրանում ընդգրկված են 2625 զինծառայող և 179 հատուկ նշանակության խմբավորումներ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թուրքիայում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում որպես ահաբեկիչ ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) ավելի քան 400 անդամներ վնասազերծվել են վերջին չորս ամիսների ընթացքում Հյուսիսային Իրաքում։