Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13-ին տեղեկացրել էր, որ հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը  (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար,   հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-36 ժամով պետք է ընդհատեր ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի  գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]