Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՔՊ-ն հրապարակել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորողների անունները

ՔՊ-ն հրապարակել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության 
համամասնական ցուցակները գլխավորողների անունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, թե առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ովքեր կգլխավորեն կուսակցության համամասնական ցուցակները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսով կուսակցության վարչության որոշմամբ՝ ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները կգլխավորեն Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, Թալինում՝ Տավրոս Սափեյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը, Տաշիրում՝ Արման Վարդանյանը, Քաջարանում՝ Արմեն Առաքելյանը։

Այս տարի ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]