News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երեւան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երեւանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի` օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ.-ի գլխին եւ մարմնական վնասվածք պատճառել վերջինիս:

Դեպքի առթիվ 09.01.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երեւանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ.-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ.-ին ՀՀ ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

14.09.2017թ.-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ