Friday, 19 04 2024
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

Հունվարի 1-ից հետո Սամվել Ալեքսանյանը որտեղի՞ց կներկրի շաքարավազը

Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում հունվարի 1-ից կբարձրանա երրորդ՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող մոտ 850 անուն ապրանքատեսակների ներմուծման մաքսազերծման դրույքաչափը: Այդ գործընթացը պետք է տեղի ունենար դեռևս 2015թ., բայց ՀՀ իշխանությունները նախապատրաստվելու համար 3 տարի ժամանակ խնդրեցին ԵԱՏՄ-ից: Իսկ այդ 850 անուն ապրանքատեսակները հիմնականում լայն սպառման և մեր ամենօրա օգտագործման ապրանքներն են: Օրինակ, շաքարավազը, որի մաքսային դրույքաչափն աճելու է 10-20 տոկոսով, թռչնի մսի և մսամթերքի մաքսազերծումը՝ 10-20 տոկոս, գարեջրինը՝ 20 տոկոսից ավելի: Բրնձի մաքսազերծումը կբարձրանա 10-20 տոկոսով, դեղերինը՝ 5-10 տոկոս, լվացող-մաքրող միջոցներ և օճառ ապրանքատեսակների դեպքում՝ 10-20 տոկոս և այդպես շարունակ: Սա նշանակում է, որ եկող տարի կբարձրանան այդ ապրանքների գները, որքան էլ հակառակը պնդեն պատկան մարմինները, վերջերս էլ՝ Սերժ Սարգսյանը:

Իսկ մեր ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին: Վիճվարչության տվյալներով՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՊՀ երկրներից, գրեթե նույնն է, թե ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմում է Հայաստանի ներմուծման 34․5 տոկոսը, որի գերակշիռ մասը՝ 30․4 տոկոսը բաժին է հասնում ՌԴ-ին: ԵՄ-ին բաժին է ընկնում ներմուծման 23․1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 42․4 տոկոսը: Այսինքն՝ մեր ներմուծման 65․5 տոկոսը ԵԱՏՄ-ի հետ կապ չունի և այդ հատվածի համար մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են, ինչը հանգեցնելու է ՀՀ մտնող այդքան ապրանքատեսակների թանկացմանը: Գուցե այդ թանկացումը հենց հունվարի 1-ից տեղի չունենա, բայց արդեն հետագա ամիսներին ու ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար զգալի կլինի:

Իսկ կա՞ այդ թանկացումից խուսափելու այլընտրանք: Պետեկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անցած շաբաթ ճանապարհը ցույց տվեց: «Եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումն ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,- անցած շաբաթ հայտարարեց նա:

Պարզվեց, որ մենք ազատ առևտրի համաձայնագիր ունենք միան ԱՊՀ երկրների ու Վրաստանի հետ: Իսկ Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ ունենք GSP+ կամ GSP, որը նույն արտոնյալ հնարավորությունը չի տալիս: Եվ ուզենք թե չուզենք, ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրվող 800-900 անուն ապրանքատեսակների մի մասը կփոխարինվի ԵԱՏՄ երկրների արտադրանքով: Իհարկե, Վ. Միրումյանն այլ բացատրությունն էլ ուներ, թե մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս, բայց մինչ արտադրությունը կհասցնի այդ մասին մտածել և օգտվել ստեղծվող իրավիճակից, ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կողողի մեր շուկան: Իսկ կառավարությունն այդ արտոնյալ 3 տարիների ընթացքում որևէ բան չի արել, որ արտադրողն ու մեր տնտեսությունն ընդհանրապես պատրաստ լիներ այդ նոր իրավիճակին: «Իհարկե, ներմուծման դրույքաչափերի բարձրացումը կարող է խթանել ներքին արտադրողին: Օրինակ, Իրանն իր նկատմամբ միջազգային պատժամիջոցների պատճառով գնաց այդ քայլին ու խթանեց իր արտադրությունը»: Վ. Միրումյանի ասածը լավ է, բայց միարժեք չէ: Վերլուծելու անհրաժեշտություն կա, թե այդ 850 ապրանքներից որը կփոխարինվի ԵԱՏՄ երկրներից, որի դեպքում տեղականը կխթանվի: Էկոնոմիկայի նախարարությունը կամ ՀՀ զարգացման հիմնադրամը պետք է նկատի ունենային սա ու վերլուծություն անեին, թե չէ մինչև գլխի ընկնեն, այլ երկրներից ներմուծումը կգրավի դրանց տեղը: Մյուս կողմից էլ՝ դոլարը և եվրոն բավականին թանկացել են և դեռ թանկանալու միտում ունեն, իսկ դա ներմուծմանը նպաստող հանգամանք չէ»,- ասում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բնականաբար, առաջին հերթին, հենց ՌԴ-ն կավելացնի դեպի ՀՀ իր արտահանումը: Բայց մեր երկիրը ՌԴ-ից բացի, ԵԱՏՄ այլ երկրներից նույնպես փոքր քանակով, բայց ներմուծում կատարում է: Օրինակ՝ Բելառուսից ներկրում է գյուղատնտեսական մթերք, կաթի փոշի, շոկոլադֆ, կահույք, շինարարական նյութեր և այլ ապրանքներ: Գ. Մակարյանը չի բացառում, որ ավելանա Բելառուսից ներկրումը: Այդ երկիրը արտահանման բավականին ագրեսիվ քաղաքականություն ունի՝ Լեհաստանից ու եվրոպական այլ երկրներից խնձոր, վարունգ և գյուղատնտեսական այլ ապրանքներ է ներմուծում, դրանց վրա փակցնում Բելառուսի պիտակը ու տեղականի անվան տակ արտահանում ՌԴ: ՌԴ-ում, իհարկե, միամիտ չեն ու հասկանում են այդ խարդախությունը, երբեմն արգելում են, ոչնչացնում ապրանքը, բայց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդքանով հանդերձ սպառնում է այդ երկրին ու նորից նույնը կրկնում: Ինքը նույնպես ունի համեմատաբար զարգացած գյուղատնտեսություն: «Բելառուսի տնտեսության կեսը պետական է, և պետական կառույցներն այդ հրահանգը կարող են շատ արագ տալ: Նույնն էլ մեզ մոտ կանի, իրենց ապրանքը կբերեն, ՀՀ շուկայում Բելառուսի ուժեղանալու տենդենցը հնարավոր է: Ընդ որում՝ պետական է սննդի, դեղորայքի, տրակտորի արտադրությունը»,- հավելում է Գ. Մակարյանը:

Եվ շատ հավանական է, որ ԱՊՀ-ից ներմուծման այդ 34․5 տոկոսը շատ արագ հասնի ու անցնի 50 տոկոսը: Գ. Մակարյանն այդ հեռանկարը չի բացառում, բայց գտնում է նաև, որ գոյություն ունի արգելակման գործիք, թե շուկան ինչքան ավելի նույն ապրանքից վերցնելու հնարավորություն ունի: «ԱՊՀ-ն միջին և ցածր սպառողի համար է, միջինից բարձրը թեկուզ մի քիչ թանկ, բայց գերադասում է եվրոպական որակյալ ապրանքը»,- ասում է նա:

Ներկրվող ապրանքներից շատերը գտնվում են մենաշնորհային վիճակում: Օրինակ, շաքարավազը, որի մաքսազերծման դրույքաչափը բարձրանալու է մինչև 20 տոկոս: Հունվարի 1-ից հետո որտեղի՞ց է ներկրելու շաքարավազը մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը: Նորից Բրազիլիայի՞ց, ինչից հետո կթանկացնի այդ ապրանքի գինը, թե՞ արդեն Բելառուսից կամ ՌԴ-ից: «Եվ ՌԴ-ից, և Բրազիլիայից: Կարող է և չթանկացնել պայմանավորված հանգամանքով, թե որքան շահութաբերություն կունենա: Կարծում եմ՝ նա բավականին լավ մենեջերներ ունի, որոնք կարող են վաճառքի ծավալների գնահատում, սոցհարցում իրականացնել, թե թանկացնելու դեպքում ծավալները չե՞ն նվազի: Շուկայի դիրքի կորցնելու խնդիր էլ կունենա, չի կարող շատ բարձրացնել: Մյուս կողմից էլ տնտեսական ռեֆորմների պոչից կախված է սոցիալական բեռը: Եթե մենք շարունակենք դանդաղ շարժվել, կարող է այնպիսի աղմուկ-աղաղակ բարձրանա, աղքատությունը սրվի, լուրջ խնդիր առաջանան իշխանությունների համար, որոնք դրան չկարողանան դիմանան: Եվ ստիպված սկսեն ավելի արագ տնտեսությանը բարեփոխել նոր իրավիճակին, բիզնեսի ու ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն՝ ներդրողներին չնեղացնեն, դատական համակարգը բարեփոխեն, որ ճիշտ որոշումներ կայացվեն»,- եզրափակում է Գ. Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում