Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի երաշխավորներ է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի եւ մի շարք ապօրինի հանգամանքների հետ, գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ:

Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով իր բողոքը՝ հայտարարեց տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա ասաց, որ գործի հատորներում բազմաթիվ ցուցմունքներ կան, որով հիմնավորվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարին մարտի 1-2-ի դեպքերին մասնակցելու համար Արցախից Երեւան են բերվել զինված զորքեր եւ կասկածահարույց զինված խմբավորումներ, որոնք մասնակցել են մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործընթացին: «Այսինքն ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները ոչ միայն սույն գործի շրջանակում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հետ կապված կարող են արժեքավոր տեղեկություններ հայտնել վարույթն իրականացնող մարմնին, այլեւ, ինչու ոչ, կարող են մեղադրյալներ դառնալ՝ կախված քրեական գործի հետագա ընթացքից: Ավելին, ԼՂՀ զորքերի մասնակցությունը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին թույլ է տալիս ենթադրել, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը չպետք է ցանկանան, որպեսզի բացահայտվի այս քրեական գործը, իրենց համագործակցությունը նշածս պատճառներով, որով պայմանավորված՝ նրանք իրենց պարտքը համարեցին հանդես գալ որպես երաշխավոր: ՀՀ քր. օր. 145-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական երաշխավորի կարգավիճակ կարող են ստանձնել վստահություն վայելող անձինք: Անհասկանալի է, թե ինչպես է Դատարանը Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դիտել որպես վստահություն ունեցող, եթե այս անձինք առնչվում են Մարտի 1-ի դեպքերին, ապրում եւ իրենց գործունեությունը ծավալում են ԼՂՀ-ում եւ ոչ Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց բողոքաբերը:

Նա նկատեց, որ առաջին ատյանի դատարանն Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին հարց չի ուղղել պարզելու, թե ինչպես են նրանք պարտավորվում ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, երբ իրենք են ենթարկվել նրան՝ Ղարաբաղի ուժերը սահմաններից եւ այլ վայրերից տեղափոխելով ՀՀ՝ ապօրինի գործընթացին մասնակցելու նպատակով: «Եվ եթե Ռ. Քոչարյանի երաշխավորները չարամտորեն չկատարեն իրենց պարտականությունները, ինչպես են դատարանները պատկերացնում այն հանգամանքը, որ այդ դեպքում Ղարաբաղի նախկին եւ ներկայիս նախագահները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ դատարանն անտեսել է այն փաստը, որ Քոչարյանը մեծ կարողության տեր անձ է, եւ այդ հանգամանքը հաստատվում է սույն քրեական գործի նյութերով, եղել է ՀՀ երկրորդ նախագահ, հետեւապես, ըստ ներկայացուցչի, մեծ կապեր ունի իշխանություն ունեցող անձանց շրջանակներում, որպես երկրի նախագահ աչքի է ընկել երկրի ներսում հարցերը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու կողմնակից, որը նույնպես, Սաֆարյանի խոսքով, հիմնավորվում է սույն քրեական գործով:

«Ուստի նրա ազատության մեջ մնալու փաստը ինքնին վախ է առաջացնելու գործով անցնող վկաների, փորձագետների եւ այլոց մոտ: Այն հանգամանքը, որ դատարանում Քոչարյանը հայտարարեց, որ չկա այդպիսի երկիր, որտեղ զորքը չի օգտագործվել ներքաղաքական նպատակներով, թույլ է տալիս հետեւություն անել, որ Քոչարյանը բնական է համարում զորքը մայրաքաղաք բերելը, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելը, եւ սա ուղղակի սարսափ է առաջացնում ու հիմնավորում, որ այս անձը չի կարող ազատության մեջ մնալ եւ բացի սարսափից, մեծ հավանականություն կա, որ նա, օգտագործելով իր կապերը, գույքային միջոցները, կազդի ոչ միայն վերը նշված անձանց վրա, այլեւ վարույթն իրականացնող մարմնի վրա, որի մասին վկայում է նաեւ այն փաստը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որեւէ միջոց չձեռնարկեց Քոչարյանի կողմից դատախազին վիրավորելու համար»,- ասաց բողոքաբերը: Նա նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, թույլ չի տվել տուժող կողմին մասնակցել խափանման միջոցի ընտրության հարցի  քննարկմանը, ունենալ կարծիք, դիրքորոշում, մինչդեռ մեղադրողներին այդ հնարավորությունը տրվել է:

«Այսինքն դատախազների լսված լինելու իրավունքը, որը բխում է մրցակցային դատավարության սկզբունքից, չի սահմանափակվել, սակայն տուժող կողմի համար այլ մոտեցում է ցուցաբերվել՝ անտեսելով այն հանգամանքը, որ տուժող կողմը եւս մեղադրանքի կողմ է»,- հայտարարեց Սեդա Սաֆարյանը: Նա նշեց, որ դատարանն ի սկզբանե ունեցել է նպատակաուղղված միտում Քոչարյանի խափանման միջոցը  փոխելու հարցում: Ըստ նրա՝ դատարանը կայացրած դատական ակտում, ըստ էության, ոչ թե անդրադարձել է կալանքի պահպանման կամ չպահպանման նպատակահարմարության հարցին, այլ վկայակոչել է մի շարք նախկինում կայացված դատական ակտեր, որտեղից փորձել է օգտագործել բացառապես Ռոբերտ Քոչարյանի օգտին արձանագրված դիրքորոշումները, մնացած որոշումներով արտահայտված գնահատականները, այդ թվում՝ արտահայտված իրավական դիրքորոշումներն անտեսելու եղանակով:

«...Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործում է նրան ազատության մեջ թողնելու ռիսկի եւ վտանգի իրական լինելու կանխավարկածը, եւ դա հաստատվում է քրեական գործի 76 հատորներում հաստատված հանգամանքներով, 2008թ. տեղի ունեցած իրավիճակների զարգացումներում նրա ունեցած դերով, դրանց մեծածավալ բնույթը, կազմակերպվածության աստիճանը, նրա կողմից դրսեւորված հակաօրինական վարքագիծը  եւ հետեւանքների նկատմամբ դրսեւորած մեծագույն ռիսկը, իշխանության տարանջատման սկզբունքի ակնհայտ խախտումների փաստը, որոնք պետք է գնահատվեին եւ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեր: Գործի նյութերից պարզորոշ է, որ գործով անցնող մյուս մեղադրյալները՝ հանձինս Ռ. Քոչարյանի նախաձեռնության, օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները՝  զորքը եւ այլ ուժեր ներքաղաքական կյանքին ներքաշելու եւ նման իրավաճակ ստեղծելու համար: Այդ գործընթացը միտված է եղել երկրում ռազմական դրություն հայտարարելուն, հանրահավաքի եւ ընտրությունների արդյունքների ստուգման օրինական գործընթացի իրականացումը կանխելուն իր ու իր քաղաքական թիմի համար ստեղծելու այնպիսի քաղաքական իրավիճակ, որում հնարավոր չլինի ապահովել ընտրությունների արդյունքների օրինական ստուգում: Իսկ այս բոլոր ապօրինությունները եւ գործընթացներին խոչընդոտելը բացառապես պետք է վերագրել  ժողովրդի անվտանգության երաշխավորին՝ Ռոբերտ  Քոչարյանին: Նման ապօրինի գողություններ կատարելու եւ սահմանադական կարգը տապալելու համար նա եղել է ապահովագրված նաեւ այլ մեծ տերությունների կողմից, որի մասին կխոսվի առանձին»,- հայտարարեց բողոքաբերը:

Ըստ նրա՝ Քոչարյանը թե՛ անցյալում՝ իր պաշտոնավարման տարիներին, թե՛ ներկայումս կապված չի եղել ՀՀ ժողովրդի, այսինքն Հայաստան երկրի հետ, աշխատում է ՌԴ ում, հիմնական բնակության վայրը Ռուսաստանի Դաշնությունն է: «Չեն կարող բարոյական հատկանիշները բարձր գնահատվել մի անձի մոտ, ով եղել է երկրի նախկին նախագահը եւ վերաբերմունքն իր կողմից կատարած հակաօրինական վարքագծի հանդեպ զուրկ է քննադատությունից, ունի նույն մտածողությամբ թիմ, ովքեր սպանվածների ծնողների մոտ տոնական տրամադրությամբ Եվրատեսիլի երաժշտության ներքո մասնակցում են Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը՝ թույլ տալով սադրիչ գործողություններ, ինչպիսին թույլ են տվել 2008թ.-ին»,- ասաց տուժողի ներկայացուցիչը: Ամփոփելով իր բողոքը՝ Սաֆարյանը միջնորդեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ խափանման միջոցի որոշումը եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ տուժող Արթուր Ավագյանը 2008թ․ մարտի 1-ին ստացել է հրազենային ծանր վնասվածք դեմքի շրջանում: Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ Մարտի 1-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: 

Նրա հայրը՝ Սամվել Ավագյանը սպանվել է օրեր առաջ՝ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ դանակից ստացած վնասվածքներից:

Տպել
15478 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին