Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազիզյաններ», «Սուպեր Մամաները» սովորական սերնդապղծություն է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nara

Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցում քաղաքապետի 12 թեկնածուների միջեւ տեղի ունեցող բանավեճին Հ1-ի եթերում: «Ես բանավեճին մասնակցելու եմ միայն Հայկ Մարությանի հետ, մասնակցելու եմ ուղիղ եթերում: Բանավեճը պետք է լինի ուղիղ եթերում, դուք երբեւէ տեսե՞լ եք տեսաձայնագրված բանավեճ, սա ես դիտարկում եմ անհարգալից վերաբերմունք թեկնածուների հանդեպ»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:   Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝  հնարավոր չէ բանավեճ կազմակերպել 12 թեկնածուների  միջեւ, իսկ Հայկ Մարությանին առանձնացնելու համար պատճառներ ունի: «Միայն ինքն է, որ ասել է, թե  մեր դեմ խաղ չկա, միայն ինքն է,  որ ասել է բոլորը սեւ են, մենք սպիտակ, միակ քաղաքական ուժն է,  որ ասել է գալու ենք ջախջախելու ենք: Ես միայն իրեն հարցեր  ունեմ, միայն ինքն է,  որ թաքնվում է  մեծ հեղինակություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետևում: Թող իր հետ աշխատեն ռեպետիտորները, քաղաքագետները, հոգեբանները և նախապատրաստեն ինձ հետ դեմ առ դեմ ուղիղ եթերում բանավեճի: Ես կապացուցեմ,  որ այն, ինչ ինքը ներկայացնում է, բարձր մշակույթ՝ «Ազիզյաններ», «Սուպեր Մամաները» սովորական սերնդապղծություն է»,- ասաց նա:  Նաիրա Զոհրաբյանն այսօր իր քարոզարշավն անցկացրեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում: Նա լսեց տուն-ինտերնատի բնակիչների խնդիրները և խոստացավ լուծում տալ՝ անկախ նրանից՝ կընտրվի քաղաքապետ թե՞՝ ոչ:  ԲՀԿ-ական  պատգամավորը նաև նշեց, որ նվերներով կգար, սակայն նախընտրական շրջանում դա կդիտվի որպես ընտրակաշառք: Նա խոստացավ, որ ընտրական թոհուբոհից հետո կզբաղվի ինտերնատի խնդիրներով: