Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Կառավարությունն ունի 5-ամյա ծրագիրն իրականացնելու պատկերացումներն ու գործիքները. Արմեն Ամիրյան

ՀՀ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, պատկերացումները և գործիքները Ազգային ժողովի կողմից հաստատված 5-ամյա ծրագիրը իրականացնելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք ներկայացրել ենք 5-ամյա ծրագիր և պատրաստ ենք իրականացնել այն: Մենք ունենք բոլոր ուժերը, հնարավորությունները, պատկերացումները, գործիքները այդ ծրագիրը իրականացնելու համար»,- ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Նախարարը նաև հավելեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում իրեն զգում է շատ լավ ու համակարգված աշխատանքի մեջ: Հարցին՝ պատրաստ կլինի՞ կառավարության ծրագիրը իրականացնել այլ վարչապետի հետ, եթե 2018թ. Կարեն Կարապետյանը չշարունակի պաշտոնավարել, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Մենք իրականացնում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը: Կուսակցությունը ներկայացել է այն թիմով, որով ներկայացրել է, և այդ թիմով մենք պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը: Այս դեպքում էական չէ նաև, թե ով կլինի մշակույթի նախարար, էականը ծրագրի իրականացումն է»:

Ազգային ժողովը հունիսի 22-ին հավանության է արժանացրել կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացնելու հարցին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 31 պատգամավոր: Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են արտահայտվել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում