Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն` Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում:

«Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացում: Ցանկացած ծրագրի հաջողություն կախված է դրանում ընդգրկված բոլոր դերակատարների մասնագիտական կարողություններով, այդ իսկ պատճառով այս փոփոխությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:

«Նախադեպը չի եղել, որ Երևանում սոցիալական պաշտպանության ոլորտում նման հետազոտություն իրականացվի:
Ի սկզբանե մոտեցումը կառավարման արդյունավետությունը գնահատելն էր: Այսինքն՝ ուզում էինք հասկանալ ճիշտ են կառավարվում թե՛ սոցիալական աջակցության տարածքային մարմինները, թե՛ վարչական շրջանների մարմինները, բայց եթե միայն կառավարման ոլորտով նայեինք, այդքան համապարփակ չէր լինի: Եվ ինչ արեցինք. ուսումնասիրեցինք օրենսդրությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և սոցիալական աշխատանքը:
Սոցիալական ծրագրերի հետ կապված տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շատ փակված է ծավալել իր գործունեությունը»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը:

Համակարգային փոփոխության հաջորդ քայլը ներկայիս Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն ձևավորելն է, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում:

Քննարկման շրջանակում Երևանի ավագանու անդամները հարցեր են ուղղել ոլորտի մասնագետներին, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում