Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ԼՀ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ԼՀ 
պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 28-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Լեհաստան պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանն իր լեհ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը ու կարևորեց, որ ԵՄ կողմն իր ընդհանուր մոտեցմամբ վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հայտարարությունների հիման վրա։

Խորհրդակցությունների ընթացքում առանձնակիորեն նշվեց, որ ընթացիկ տարին հայ և լեհ ժողովուրդների համար կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց կապակցությամբ կողմերը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ԼՀ նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Լեհական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին: Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու գրառում կատարեց պաշտոնական հյուրերի հուշամատյանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]