Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Խոպանչիներին» հարկելու «գաղափարը կյանքի չի կոչվի»

Ինքնազբաղ քաղաքացիներին, այդ թվում «խոպանչիներին» հարկելու ՊԵԿ-ի ցանկություն-նախագիծը երեկ ինչպիսի արագությամբ քննարկվեց, նույնպիսի արագությամբ էլ մերժվեց։

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում և սոցցանցերում հայտնվեց տեղեկատվություն, որ կառավարությունը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, որը նշանակում է, որ այլևս ինքնազբաղ բոլոր քաղաքացիները, որոնք կոնկրետ եկամուտ են ստանում, իրենց եկամտի 23 տոկոսը պետք է հարկ վճարեն։

ՊԵԿ-ը, սակայն, նույն օրը երեկոյան արդեն հանդես եկավ հայտարարությամբ և անհրաժեշտ համարեց տեղեկացնել, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմ կամ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Նշենք, սակայն, որ դրա մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հենց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը չի թաքցնում բոլորին ու ամեն ինչ հարկելու իր բուռն ցանկությունը։

Ըստ ՊԵԿ պարզաբանման, սակայն, լրատվամիջոցին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման, կամ նման նախագիծ է քննարկվում: ՊԵԿ-ը նաև տեղեկացրեց, որ եթե նման նախագիծ մշակվի, ապա նախագիծը ներդրվելուց առաջ կդրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

Նախագծի բացասական հետևանքների մասին շտապեց բարձրաձայնել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ պետք է թույլ չտալ, որ նախագիծը կյանքի կոչվի։ Նրա խոսքով՝ այս ձևաչափով, այս գործիքակազմով նախագիծը Հայաստանում չի կարող կյանքի կոչվել։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, երեկ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք նախագիծը հանրային քննարկման կդնեն 2019թ.-ին։ Շուտափույթ փոփոխությունների փաթեթ չկա, և այս պահին օրակարգում չկա: Ամեն դեպքում ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ օրենքը ՀՀ-ն ունի, պարզապես չի գործում. «Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարման ինստիտուտ: Մենք՝ ինքներս, որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունե՞նք համատարած եկամուտների դեկլարացիա ներդնելու:

Առաջին անգամ ունենք այդպիսի հնարավորություն տեխնիկապես: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, տանեն ներկայացնեն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ խոսում ենք ստվերի մասին: Ստվերում եկամուտներ կան, որ պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Մենք պետք է կայացնենք այդ ինստիտուտը: Մենք 27 տարի է՝ դրա մասին մտածում ենք, անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում են՝ երկիրը պատրաստ չէ դրան: Հիմա պատրաստ է»:

Լրագրողների այն հարցին, թե անձը, որը եկամուտը դրսից է ուղարկում, արդեն իսկ մեկ անգամ հարկվում է արտերկրում որպես գործատու, ստացվում է՝ կրկնակի՞ է հարկվելու, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ անձը, որը դրսից ուղարկում է, որ իր եկամուտը սպառեն, այդ սպառումը չի հարկվելու: «Եթե հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ, ուրեմն պետք է վճարի: Հիմա էլ է այդ օրենքը գործում: Փոխվել է այն, որ եթե անձը չի դիմում ՊԵԿ և ասում, որ ես եկամուտ ունեմ, ուրեմն ՊԵԿ-ը պետք է գնա իր դուռը»:

Ըստ ՊԵԿ-ի՝ անձն այսօր էլ ունի այդ պարտավորությունը և չի անում. «Հիմա ի՞նչ, աչքերներս փակենք և ասենք՝ ոչինչ, թող չվճարե՞ն: Եթե ինքը եկամտային հարկի տեսանկյունից համարվում է ՀՀ-ում ռեզիդենտ, ինքն այսօր էլ բյուջե վճարելու պարտավորություն ունի ավելի քան 20 տարի: Հիմա չեն վճարում, մենք ուզում ենք, որ վճարեն: Ուզում ենք այնպիսի քայլերի դիմել, որ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել: Օրենքի պահանջը չի կատարվել»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար, սակայն, նման մտահղացումները կյանքի կոչելիս առաջադեմ երկրների փորձը բերելը այնքան էլ տեղին չէ։ Քաղաքակիրթ երկրների օրինակը բերելիս, Խաչատրյանի խոսքով, պետք է բերենք նաև այլ օրինակներ, որոնք արվում են քաղաքակիրթ երկրներում:

«Գործող կառավարությունը շատ ճիշտ քաղաքականություն է որդեգրել, երբ օլիգարխիկ, ավազակապետական համակարգից նորից անցնում ենք ժողովրդավարական, ազատ շուկայական համակարգի։ Այս անցումային փուլում ինչ-որ փոփոխությունների գնալու համար նորից օրինակներ բերել քաղաքակիրթ աշխարհը՝ այնքան էլ տեղին չէ։ Նախ՝ մենք մեր կենսամակարդակը այնքան պետք է բարձրացնենք, որ կարողանանք այդ օրինակներով առաջնորդվել։ Ես ՊԵԿ նախագահի փոխարեն հարցին այլ կողմից կմոտենայի, կմտածեի, թե ինչպես անել, որ մեր երկրի քաղաքացիները հարստանան, ավելի շատ եկամուտներ ստանան, որից հետո նոր կսկսեի ավելի քաղաքակիրթ մեթոդներով հարկել այդ եկամուտները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, որ աշխարհի մի շարք քաղաքակիրթ երկրներում քաղաքացիները եկամուտների հայտարարագիր են ներկայացնում, ինչը շատ հասկանալի է, բայց ՀՀ-ում տարիներ շարունակ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հնարավորություն չեն տալիս անգամ բյուջետային աշխատողների համար ապահովել պարտադիր հայտարարագրումը, որն ամենապարզն ու ամենահասկանալին է։ Ներկայումս պարտադիր հայտարարագիր են ներկայացնում միայն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտների աղբյուրը պարզ է ու հասկանալի։

Եվ հետո, Վահագն Խաչատրյանի խոսքով, եթե մենք անընդհատ բերում ենք քաղաքակիրթ երկրների օրինակը, ապա պատրա՞ստ է Հայաստանը այլ քաղաքակիրթ երկրների նման քաղաքացիների ներկայացրած հայտարարագրերի հիման վրա, համադրելով քաղաքացու եկամուտները և ծախսերը և պարզելով, որ ծախսերը գերազանցում են եկամուտները, փոխհատուցի տարբերությունը. «Պատրա՞ստ է պետությունը խրախուսել քաղաքացուն, որ նա ծախս անի։ Պատրա՞ստ է պետությունը փոխհատուցել քաղաքացու ծախսերը։ Այս պրակտիկան կա, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ պետությունը փոխհատուցում է քաղաքացու այն ծախսերը, որոնք չեն փակվում նրա ստացած եկամուտներով։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ երկրի տնտեսական ամբողջ փիլիսոփայությո՞ւնն է փոխվում, թե՞ առանձին քայլեր են արվում։ Միայն այդ պարագայում մեզանից յուրաքանչյուրը կհասկանա իր անելիքը։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ հիմա մեր երկրում առաջնահերթ է դրսից եկած տրանսֆերտների հարկումը։ Դա մեր երկրի համար պետք է ամենավերջին խնդիրը լինի։ Նույն ՊԵԿ-ի նախագահը ու մնացածները պետք է հասկանան, որ այն մարդիկ, ովքեր այդ գումարները ուղարկում են Հայաստան, իրենց լավ կյանքից չի։ Բացի այդ, այդ եկամուտների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, որտեղ հարկային բեռն ավելի ծանր է, քան Հայաստանում։ Այսինքն՝ այդ գումար ուղարկողները արդեն Ռուսաստանում հարկ են վճարում, ու չի կարելի այդ մարդկանց կրկնակի հարկել»,- ընդգծեց Խաչատրյանը։

Տնտեսագետը համոզված է, որ այս գաղափարը կյանքի չի կոչվի, քանի որ այսօրվա կառավարությունը, ի տարբերություն նախորդների, իսկապես ժողովրդի մասին մտածող կառավարություն է և իրեն թույլ չի տա նման քայլ, որը ոչ մի կերպ չի ընկալվի ժողովրդի կողմից։ Իսկ եթե անգամ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դա կնշանակի, որ մինչ այդ բանկերով Հայաստան եկող գումարները կսկսեն մեզ հասնել «սև ճանապարհով», ոչ բանկերով: «Կսկսի գործել սև ճանապարհը՝ կարվի այն, ինչ հիմա անում է Հայաստանի Պետեկամուտների բարձրաստիճան մի նախկին պաշտոնյա Լոս Անջելեսում։ Նա այնտեղ մի գրասենյակ է բացել, որտեղ գումար է վերցնում, և Հայաստանում այդ գումարը վերադարձնում են նրան, և դրանից նա տոկոս է վերցնում։ Եվ այդ բոլոր փոխանցումները չեն արվում բանկերի միջոցով, այլ հեռախոսազանգերով և հաղորդագրությունների միջոցով։ Իրենք այս մեխանիզմներին շատ լավ տիրապետում են, թող հետևություններ անեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, նման գաղափարի իրագործումը, տնտեսագետի դիտարկմամբ, ուղղակիորեն հարված կլինի երկիր եկող ներդրումներին՝ սկսած առօրյա կենցաղային հարցեր լուծելու համար երկիր եկող գումարներից, վերջացրած երկարաժամկետ նպատակներով եկող գումարներից. «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության համար սա սխալ քայլ կլինի։ Կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի իր քաղաքացիների համար աշխատատեղ, աշխատելու հնարավորություն ստեղծելն ու քաղաքացու եկամուտները ավելացնելը։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ սա ինչ-որ անհատի գործունեության հետևանք է, որը, հանրային արձագանքից դատելով, կյանքի չի կոչվի»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը։

Քաղաքացիներից եկամուտների հայտարարագրմանն ու նրանց եկամուտները հարկելուն արձագանքել է նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է, պարզ եմ ասել՝ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում