Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

27×20. «Հոկտեմբերի 27». Լիտվինենկոն բացահայտեց Հոկտեմբերի 27-ը ու սպանվեց

2006-ի աշնանը Պուտինի իշխանության ձեռքերը հասան հեռավոր Լոնդոն, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, որը կոնկրետ փաստերով մերկացնում էր Պուտինի իշխանության հրեշավոր արարքները, արյունոտ ոճիրները։

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն 2006-ի նոյեմբերի 23-ի գիշերը մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ այդպես էլ չկարողացան հստակորեն նշել, թե ինչ նյութով կամ նյութերով է թունավորվել անվտանգության նախկին աշխատակիցը: Սակայն մինչև մահը Լիտվինենկոն հասցրել էր ուշագրավ հայտարարություն անել նաև Հոկտեմբերի 27-ի հարցով։ Նա հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի ձեռքի գործն է»: Լիտվինենկոն ասել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը: Այդ հայտարարությանը, բնականաբար, պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, սակայն պատասխանը եղել էր շատ ուշացումով և, ըստ էության, հայաստանյան մամուլի դրդմամբ, ինչն ավելի համոզիչ է դարձրել ռուսաստանցի հետախույզի պնդումները։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ուներ երկու հիմնական շահառու․ Նաիրի Հունանյանի հանցախմբի դավադիր կրակոցների հետևանքով Հայաստանում հաստատվեց ռուսական վասալության ռեժիմ, որը դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի դեմքով։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իր իշխանությունն ամրապնդել է օտար երկրի հատուկ ծառայությունների իրականացրած ահաբեկչական ակտի հետևանքով։ Երկրորդ նախագահի այս արարքը հավասարազոր է պետական դավաճանության և գրեթե անկասկած է, որ նոր Հայաստանը կարող է ռուսական վասալության հետևանքներն ամբողջովին վերացնել միան Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման պարագայում։

Ռոբերտ Քոչարյանն արդեն անցնում է Մարտի 1-ի գործով։ Շատերը կարծում են, որ այս դատավարությունը հեռանկարում կարող է ճանապարհ բացել նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Նման վարկածն ունի քաղաքական հիմնավորում, որովհետև Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործությունները, ըստ էության, համակարգաստեղծ երկու հանցագործություններն են, որոնք ամբողջացնում են քրեաօլիգարխիայի քսանամյա արյունոտ իշխանության ազգադավ հրեշավոր դեմքը։ Մոսկվան առանձնապես մտահոգված չէ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմամբ, որովհետև դրանում ռուսական հետքն այնքան արտահայտիչ չէ, որքան՝ Հոկտեմբերի 27-ի պարագայում։ Սակայն Մարտի 1-ի համատեքստում ռուսական որոշակի շրջանակների հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը․ եթե Քոչարյանը տևականորեն գտնվի անազատության մեջ, ապա ռուսական կողմը չի կարող ունենալ որևէ երաշխիք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կսահմանափակվի միայն Մարտի 1-ի բացահայտումներով։

Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտումը մինչև վերջ հասցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույն հետևողականությունը պետք է ցուցաբերի նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում՝ անտեսելով անգամ Մոսկվայի կանխատեսելի ճնշումները։ Հայաստանի և Ռուսաստանի միջև արժանապատիվ հարաբերություններ կարող են հաստատվել միայն ռուսական վասալության ռեժիմի վերացումից հետո, որի բանալին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումն է։ Քանի դեռ այդ հանցագործությունը բացահայտված չէ, Հայաստանը երբեք ապահովագրված չէ ռուսական նոր սադրանքներից, Հոկտեմբերի 27-ի կրկնությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում