10:57  ,  16 փետրվարի, 2018

Ռոջեր Ֆեդերերին մեկ հաղթանակ է բաժանում աշխարհի առաջին ռակետի կոչումից

Հոլանդական Ռոտերդամում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն ուժեղ է գտնվել Ֆիլիպ Կոլշրայբերից, որը նախորդ փուլում հաղթել էր Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովին։

1 ժամ 42 րոպե տեւած մրցախաղում 36-ամյա շվեյցարացի թենիսիստն առավելության է հասել 7։6, 7։5 հաշվով։

Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի հոլանդացի Ռոբին Հասեի հետ։

Հիշեցնենք, որ Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու դեպքում Ռոջեր Ֆեդերերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում կշրջանցի իսպանացի Ռաֆայել Նադալին եւ կդառնա աշխարհի առաջին ռակետ։ Այս պահին Նադալը ATP-ի աղյուսակում 155 միավոր է գերազանցում Ֆեդերերին, որը 9 անգամ հաղթել է Ռոտերդամի մրցաշարում, որին նախորդ անգամ մասնակցել է 2013-ին: 

Ֆոտո՝ twitter.com/atpworldtour

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս