211652_close_icon
views-count5318 դիտում article-date 12:28 09-07-2018

Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Սա արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:

Նմանատիպ նյութեր