Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը չի պատաստվում բոյկոտել Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրությունները

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 7-ին հանդես ՝ եկել ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն:

«Ամեն ինչ լավ է լինելու, թող ոչ ոք չանհանգստանա: Մենք ժողովրդավարություն կբերենք մեր երկրին: Նոր ընտրությունները չենք բոյկոտելու, մասնակցելու ենք դրանց»,-նրա խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Նա նաեւ նշել է, որ կուսակցությունը Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրություններում վերստին առաջադրում է Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:

«Էքրեմ Իմամօղլուն կլինի բոլոր 16 մլն ստամբուլցիների թեկնածուն: Մենք կգնանք ընտրություններին: Նա հարուստների ու աղքատների թեկնածուն է, նա միակ թեկնածուն է, որը միավորում է բոլոր ստամբուլցիներին»,-հայտարարել է Քըլըջդարօղլուն:

Մինչ այդ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրել Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ եւ ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ է կանչվելու:

Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ է արել հարգել իրեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել է 1994-1998 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս