Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
19:12, 6 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:
Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում